Յուղ մի լցրեք այն կրակին, որի զոհ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք


00:02 , 29 դեկտեմբեր, 2012

Ցավով պետք է նշեմ, որ վերջին ժամերին կրկին ականատես ենք լինում նույն մարդկանց նույնաբովանդակ կոչերին, ովքեր խոսում են խոսքի ազատությունից, սակայն փորձում են սահմանափակել ուրիշի` խոսքի ազատության իրավունքը, բանը հասել է նրան, որ ոմանք արդեն միջոցներ են փորձում ձեռնարկել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր և կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան անձնական էջը արգելափակելու ուղղությամբ: 
Թե՛ մեր կողմնակիցներին, թե՛ այն մարդկանց, ովքեր գտնում են, որ խոսքի ազատությունը կարող է և պետք է հիմնված լինի նաև մարդու արժանապատվությունը վիրավորելու կամ հարաբերությունները անձնական դաշտ տեղափոխելու վրա, կոչ եմ անում ցուցաբերել փոխադարձ հարգանք և հանդուրժողականություն, չանցնել թույլատրելի սահմանները, չսերմանել ատելության մթնոլորտ, յուղ չլցնել այն կրակին, որի զոհ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք, ով այս լարվածությունը գերադասում է կոմպրոմիսից: