Տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները


12:20 , 25 հունվար, 2016
Հարգելի տնտեսվարողներ,
հիշեցնում ենք, որ համաձայն Երևանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման կարգի՝ մայրաքաղաքում գործունեություն իրականացնող տնտեսվարողները ձմռան ամիսներին պարտավոր են ապահովել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները:
Ըստ այդմ, հորդորում ենք բոլորին պահպանել նշված կարգի պատշաճ իրականացումը: Անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կկիրառվեն տուգանքներ: