Աստղերի «տոնածառ» զգեստները (Photo)


21:30 , 28 դեկտեմբեր, 2012

Բրիտանական Daily Mail-ը գտել է աստղերի, որոնք հագնվում են, ինչպես տոնածառ, կամ էլ կարելի է հակառակը ասել, աստղերի, որոնց հագուստներից կարելի է ստանալ հետաքրքիր դիզայն տոնածառի համար:

Կանաչ, հպարտ ու թավ. խոսքը միայն եղևնու մասին չէ: Իր կանաչ զգեստով նման բնորոշման հանգիստ կարող է նաև Մադոննան արժանանալ:

Եթե Մադոննայի հագուստը անտառում աճող եղևնի է հիշեցնում, ապա հեռուստահաղորդավարուհի Էմմա Ֆորբսն իր այս հագուստով ցույց է տալիս, թե ինչ տեսք է ստանում այդ անտառային կանաչ եղևնին` հայտնվելով տնային պայմաններում Ամանորին՝ զարդարվելով ճոխ խաղալիքներով ու փայլերով:

Նկարում պատկերված տոնածառի շքեղությունն ստանալու համար մեծ գումար է անհրաժեշտ, իսկ Քեյթ Հադսոնը կարողացել է հասնել նույնատիպ էլեգանտության շատ ավելի փոքր ծախսերով:

Ռիհաննայի՝ տոնածառ հիշեցնող զգեստը շատ ավելի ձմեռային է` սպիտակ, փափուկ ու թավ:

Այս շարքն անավարտ կլիներ առանց խայտաբղետ տոնածառի, և էլ ո՞վ կարող էր ստանձնել այդ դերը, եթե ոչ նա, ով ժամանակին ռիսկի էր դիմում ու հագնում անգամ մսե զգեստներ: Այո, խոսքը Լեդի Գագայի մասին է:

Ավստարիալցի հեռուստահաղորդավարուհի Հոլլի Վելենսն էլ իր հերթին այնքան է նմանվել այս տոնածառին, որ միայն ճակատի աստղն է պակասում:

Բրիտանացի կատակերգու Սյու Պոլլարդի այս զգեստն իրոք կատակերգական է: Համապատասխան եղևնին ավելի կանոնակարգված տեսք ունի:

Իսկ այ որևէ ծիծաղելի բան չկա երգչուհի Ֆորենս Ուելշի «դասական ու ճոխ եղևնի» հիշեցնող զգեստում: Այն պարզապես հիասքանչ է:

Էմմա Ուոթսոնի այս զգեստը ևս հիշեցնում է անսահման էլեգանտ մի տոնածառ:

Փերիս Հիլթոնի զգեստն էլ եղևնու «ժամանակակից» հարդարման ձևերն է հիշեցնում` սպիտակ եղևնի` զարդարված կարմիր խաղալիքներով: