«Շատերն են կարծում, որ նոր պլաստիկ վիրահատության եմ դիմել». Եվա Ռիվասը ցուցադրել է դեմքը՝ խոշոր պլանով (photo)


05:49 , 25 հունվար, 2016

Երգչուհի Եվա Ռիվասն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Շատերն ինձ գրում են, որ նոր լուսանկարներ չեմ հրապարակում: Նրանք կարծում են, որ նոր պլաստիկ վիրահատության եմ դիմել և այժմ վերականգնվում եմ:

Այդ ամենն ինձ այնքան է ձանձրացրել, որ որոշեցի լուսանկարել դեմքս ու ցույց տալ, որ ոչ մի վիրահատություն չի կատարվել: Ուղղակի որոշ ժամանակ չեմ ցանկանում լուսանկարներ հրապարակել ու պատմել անձնական կյանքիս մասին՝ որտեղ եմ, ինչով եմ զբաղված և այլն:

Այո, իմ արտաքինում կլինեն փոփոխություններ, բայց ես դրանք կցուցադրեմ ավելի ուշ: Դրանք ոչ մի կերպ կապված չեն պլաստիկ վիրահատության հետ)»: