Ի՞նչ են Քուվեյթում օգտագործում ալկոհոլի փոխարեն (լուսանկարներ)
05:11 , 25 հունվար, 2016
Քուվեյթն այն երկրների թվում է, որտեղ խստիվ արգելվում է ցանկացած տեսակի ալկոհոլի, այդ թվում և գարեջրի վաճառքը:
Դա վերաբերում է թե՛ Քուվեյթի քաղաքացիներին, թե՛ տուրիստներին: Այդպիսին են պահանջները: Սակայն այնտեղ նույնպես մարդիկ, ինչպես բոլոր երկրներում, ցանկանում են խնջույքներին վայելել գարեջուր, տոները լրացնել շամպայնով, ընթրելիս ճաշակել գինու համը… Եվ նրանք անում են դա:
Բայց այնտեղ ինչպես գարեջուրը, այնպես էլ շամպայնը, գինին ոչ ալկոհոլային են: Այո՛, նույնիսկ գինին է ոչ ալկոհոլային:
Մուսուլմանական աշխարհի օրենքները գործում են ողջ խստությամբ: Ուղղակի տարօրինակ է տեսնել, թե ինչպես են մեծահարուստ շեյխերը ռեստորաններում ընտրում մի քանի հազար դոլար արժողության գինի, որը կարծես սովորական մրգահյութ լինի: