Կասիլյասը մեկնել է «Բարսելոնա»


19:15 , 28 դեկտեմբեր, 2012

Iker Casillas turns down an massive offer to join Manchester CityԻնչպես հայտնում է Իսպանական, El Mundo Deportivo կայքը, Մադրիդի «Ռեալի» դարպասապահ և ավագ Իկեր Կասիլյասը, Սուրբ Ծննդյան հաջորդ օրը մեկնել է «Բարսելոնա»: 

Կասիլյասը և իր կինը այցելել են «Բարսելոնայի» թանգարան, որից հետո մամուլում ակտիվ քննարկվում էր Կասիլյասի Կատալոնական թիմ տեղափոխվելու մասին լուրերը: Այս ամենը պատճառն է դարձել արքայական ակումբի գլխավոր մարզչի և ավագի միջև բռնկված կոնֆլիկտի պատճառով: Բոլորն էլ գիտեն, որ Կասիլյասը մտերմիկ հարաբերություններ ունի «Բարսելոնայի մի շարք ֆուտբոլիստների հետ, բայց այս անգամ նա այցելել է Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն և իր վաղեմի ընկեր Անդոնի Սուբիսարետային: 

«Ինձ դուր են գալիս կատալոնացիները: Ես պետք է որոշում կայացնեմ իմ ապագայի մասին: Արդեն հոգնել եմ գնդակներ բաց թողնել փոքրիկ արգենտինացուց»,- կատակել է Իկեր Կասիլյասը: 

Լրագրողները խոսել են տաքսու վարորդի հետ, ով Կասիլյասին տարել է օդանավակայան: 

«Ես հարցրեցի նրան, թե արդյոք պատրաստվում է տեղափոխվել «Բարսելոնա»: Նա պատասխանեց, որ դեռ ոչ», – պատմել է տաքսու վարորդը:

armbarca.com