Դիմահարդարման 10 աներեւակայելի հեշտ հնարք. Photo


18:40 , 23 հունվար, 2016

новый коллажWnews.am-ը գրում է.

Դիմահարդարումը յուրաքանչյուր կնոջ համար կախարդական փայտիկ է։ Հենց այդ պատճառով էլ կանայք այն օգտագործում են իրենց թերությունները կոծկելու եւ առավելություններն ընդգծելու համար։

Չնայած դրան, անգամ նրանք, ովքեր ողջ կյանքի ընթացքում դիմահարդարվել են, կարող է չտիրապետեն որոշ գաղտնիքների։

Wnews.am-ը ներկայացնում է մի քանի հնարքներ արդյունավետ դիմահարդարման համար.

1 Խնամքով վերաբերեք դիմահարդարման խոզանակներին.

1

Լավ խոզանակները կարող են ծառայել ձեզ ողջ կյանքի ընթացքում։ Որպեսզի ձեր խոզանակները երկար ծառայեն, դրանք կեղտոտ մի թողեք, քանի որ շպարի նյութերը արագ վնասում են։ Լվանալուց հետո դրանք կարելի է արագ չորացնել թղթյա սրբչի միջոցով, ոչ մի դեպքում  դրանք երկար մի թողեք ջրի բաժակի մեջ, քանի որ երկար մնալով ջրի մեջ, արագ փչանում են։

2.Կրկին մի դիմահարդարվեք, պարզապես թարմացրեք շպարը.

2

Ամենեւին էլ պարտադիր չէ ցերեկային դիմահարդարումը լվանալ եւ նորից շպարվել երեկոյի որևէ տեղ գնալիս։ Որպեսզի ազատվեք փայլուն մաշկից եւ թարմացնեք դիմահարդարումը, տոնային քսուկի թեթեւ շերտ քսեք եւ խոնավ անձեռոցիկով մաքրեք մաշկը, հետո դիմափոշի քսեք։

3. Հրաժարվեք մարմնի թանկարժեք սկրաբերից.

սկրաբ

Եթե չեք ցանկանում գումարներ վատնել սպա պրոցեդուրաների վրա, կարող եք թավշյա մաշկ ստանալ նաեւ տնային պայմաններում։ Դրա համար անհրաժեշտ է չորս թեյի գդալ շաքարավազը կամ աղը խառնել երեք թեյի գդալ զեյթունի ձեթի հետ, կարելի է ավելացնել նաեւ մի քանի կաթիլ հոտավետ յուղ, օրինակ թուրինջի կամ լավանդայի հոտով։ Նախքան լոգանք ընդունելը մերսեք մարմինը, այնուհետեւ սկրաբը լվացեք տաք ջրով։

 

4. Խնամեք շրթունքները.

շ

Որպեսզի շրթներկն իդեալական լինի, շրթունքները նախապես պետք է հարթ եւ խնամված լինեն։ Դրա համար պարտադիր չէ շրթունքների համար հատուկ սկրաբ գնել։ Հավասարապես խառնեք շագանակագույն շաքարավազը, զեյթունի ձեթն ու վանիլինը։ Թեթեւ մերսման շարժումներով այն քսեք շուրթերին, այնուհետեւ մաքրեք անձեռոցիկով։