Յուրա Մովսիսյան. «Եթե հրավիրվեմ հավաքական, անպայման կմիանամ»


17:46 , 23 հունվար, 2016

Armfootball.com-ը գրում է.

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը KUTV-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի հավաքականի մասին:

- Շարունակելու՞ եք ելույթները ազգային հավաքականում: Չէ որ հիմա ճանապարհը ավելի երկար է:

- Եթե հրավեր ստանամ, անպայման կշարունակեմ: Ազգային հավաքականում խաղալ մեծ պատիվ է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Հայաստանի հավաքականում խաղալը լավագույն բաներից է, որ պատահել է իմ կյանքում: Այնպես որ, եթե հրավիրվեմ, կմիանամ թիմին: