Եթե չլինեին փաստեր, ձերբակալություններ չէին լինի. Սեյրան Օհանյանը` զինված խմբի գործով անցնող անձանց մասին


18:26 , 22 հունվար, 2016

Եթե չլինեին փաստեր, ձերբակալություններ չէին լինի. Սեյրան Օհանյանը` զինված խմբի գործով անցնող անձանց մասինSlaq.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ապրի ՀՀ օրենքներով: Ովքեր այդ օրենքներից դուրս են գործունեություն ծավալում, պետք է իրենք պատասխանատվություն կրեն», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով զինված խմբի գործի շրջանակներում մի քանի ազատամարտիկների ձերբակալման փաստին:


Անդրադառնալով զինված խմբի գործով Վահան Շիրխանյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի կալանավորմանը, ՊՆախարարն ասաց. «Եթե չլինեին փաստեր, ձերբակալություններ չէին լինի»: