Ոչ մի հաղթանակ չի կարող ավելին արժենալ, քան մեկ քաղաքացու մեկ կաթիլ արյունը


10:49 , 15 մարտ, 2012

Այսօր մեծամասնական ընտրակարգով առաջադրվեցի Նոր Նորքի N2 ընտրատարածքում: Առջևում ընտրապայքարի գերլարված ու նյարդային փուլն է:

Անկախ այն հանգամանքից, թե ինչ այլ թեկնածուներ կառաջադրվեն և ինչքան սուր ու լարված կստացվի պայքարը մեր ընտրատարածքում, բոլորս պետք է հիշենք, որ այս ամենն ընդամենը քաղաքական պայքար է: Մենք այն չպետք է դիտենք որպես կյանքի ու մահվան խնդիր ու երբեք չմտածենք, որ նպատակն արդարացնում է միջոցները: Մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի 7-ը, հետո 8-ը ու այսպես շարունակ ու մենք՝ բոլորս, անկախ մեր ունեցած արդյունքներից, շարունակելու ենք ապրել կողք կողքի՝ նույն շենքում, բակում ու Նոր Նորք համայնքում:

Ոչ մի հաղթանակ չի կարող ավելին արժենալ, քան մեկ քաղաքացու մեկ կաթիլ արյունը: