Այսօր կինոյի միջազգային օրն է


11:19 , 28 դեկտեմբեր, 2012

1895թ.-ի դեկտեմբերր 28 Փարիզում՝ Կապուցինների պուրակում գտնվող «Գրանդ կաֆեում», տեղի ունեցավ սինեմատոգրաֆիայի առաջին ցուցադրությունը:

1895թ. ֆրանսիացիներ Լուի և Օգյուստ Լյումյերներն արտոնագիր են ստանում իրենց իսկ ստեղծած «Սինեմատոգրաֆ» սարքի համար: Նույն թվականի մարտի 22-ին Լյումյեր եղբայրները Փարիզում կազմակերպում են պատմության մեջ առաջին կինոցուցադրումը, սակայն խիստ նեղ շրջանակներում: