04:52 , 21 հունվար, 2016
Հաճախ, երբ լսում եք Աֆղանստանի մասին, դժվար թե մտածեք կարճ փեշերի, գեղեցիկ մեքենաների ու ազատ կենսակերպի մասին:
Սակայն հենց այնպես, ինչպիսի տեսք ուներ Իրանը 70-ականներին, Աֆղանստանն էլ վարում էր կյանք, որը տարբերվում է այսօրվանից: Նայելով 1960-ականների այս լուսանկարները՝ անգամ դժվարությամբ ենք հավատում, որ սա Աֆղանստանն է:
Այս անհավանական լուսանկարներն արվել են 1967թ. ամերիկացի պրոֆեսոր Բիլ Փոդլիչի կողմից, ով 2 տարով արձակուրդ էր վերցրել՝ Աֆղանստանում «UNESCO»-ի հովանու ներքո աշխատելու համար:
10 տարի անց ԽՍՀՄ-ը ներխուժեց Աֆղանստան, ու երկիրը ներքաշվեց պատերազմի մեջ: Թալիբների աճող ազդեցությունը, ապա 2001-ին ամերիկացիների ներխուժումը լրջորեն ազդեցին երկրի կյանքի վրա՝ այն արմատապես փոխելով:
Այս լուսանկարները միակ հնարավորությունն են վերադառնալ անցյալ ու տեսնել, թե ինչ խաղաղ ու բարգավաճող երկիր է այն եղել երբևէ: