Slaq.am-ը գրում է.
Արքայադուստր Շառլոտան և արքայազն Ջորջն առաջ են անցել թագուհի Եղիսաբեթ II-ից՝ Tatler ամսագրի վարկածով «նշանավոր» մարդկանց ցուցակում։ 8 ամսական Շառլոտան վարկանիշում զբաղեցնում է առաջին, իսկ 2 տարեկան Ջորջը՝ 4-րդ տեղը։ 620 հոգանոց ցուցակի առաջին հնգյակը զբաղեցնում են թագավորական ընտանիքի անդամները։
Թագուհին գտնվում է 5-րդ հորիզոնականում՝ զիջելով փոքրիկների ծնողներին՝ Ուիլյամին ու Քեթրինին։ Քեմբրիջի դքսուհին զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, Քեմբրիջի դուքսը՝ 3-րդ։
12-րդ տեղում դերասան Էդի Ռեդմեյնն է, 14-րդում՝ մոդել Լիզի Ջագերը։
Թագավորական ընտանիքի մեկ այլ ներկայացուցիչ՝ արքայազն Հարին զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։