Ինչպես ճիշտ պահել առաջին ժամադրության ժամանակ


20:15 , 20 հունվար, 2016

Ladynews.am-ը գրում է.

Առաջին ժամադրությունը, անկասկած, շատ հուզիչ իրադարձություն է և, բնականաբար, ցանկալի է լինել կատարյալ ամեն ինչում: Պետք է պատրաստ լինել ոչ միայն արտաքինից, այլև ներքուստ:

Հարկ է հիշել, որ բնական արտաքինը, բարետես մանրուքները կարևոր են: Բացի գեղեցիկ հագուստից, կարևոր են նաև աղջկա զգացմունքները և վարքը:

Որպեսզի առաջին ժամադրությունը դրական հիշողություն լինի ձեր կյանքում, նախ պետք է տրամադրվել դրական ալիքի վրա: Եթե ձեզ վատ եք զգում կամ վատ տրամադրություն ունեք, ապա, իհարկե, ցանկալի է տեղափոխել հանդիպման օրը: Լավ տրամադրության և տրամդրվածության դեպքում ամեն ինչ բարեհաջող կանցնի:

Որպեսզի ժամադրությունը լավ անցնի, հետևեք այս խորհուրդներին․

Ամբողջ ժամադրության ընթացքում փորձեք ձեզ բնական և անմիջական պահել: Մի փորձեք անընդհատ ժպտալ և ծիծաղել: Իհարկե, թեթև, բարեհամբույր ժպիտ պետք է լինի, բայց ամեն ինչ՝ իր տեղում: Եթե, օրինակ, տղան ձեզ լուրջ բան է պատմում, նույնիսկ թեթև ժպիտը ճիշտ չի լինի: Փորձեք ուշադիր լսել և համապատասխան ձևով արձագանքել:

Մի փորձեք ձեզ շատ խելացի ցույց տալ: Իհարկե տղաները գնահատում են աղջկա մտավոր կարողությունները, բայց ոչ առաջին անգամից: Եթե տղան իրեն զգա աղջկանից պակաս խելացի, ապա, ամենայն հավանականությամբ, երկրորդ ժամադրություն այլևս չի լինի: Տղաները սիրում են իրենց բարձունքում զգալ: Եթե դուք ունեք ձեր կարծիքը որևէ բանի հանդեպ, ապա մատուցեք այն հանգիստ, առանց ավելորդ ոգևորվածության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ