20:30 , 19 հունվար, 2016Օրվա ընթացքում մեր ոտքերը մեզ օգնում են այստեղ ու այնտեղ հասնել, սակայն հաճախ մենք մոռանում ենք հոգ տանել դրանց մասին։ Ամեն օր քնելուց առաջ ոտքերը մերսելը հրաշքներ կարող է գործել, ինչպես օրինակ.

Եթե արյան շրջանառության խնդիր ունես կամ ամբողջ օրը գրասենյակում նստած ես անցկացնում, ապա ամեն օր քնելուց առաջ ոտքերը մերսելը հրաշալի միջոց է արյան շրջանառությունը լավացնելու համար։
Արյան հոսքը լավացնելուց բացի, ոտքերի մերսումը կարող է օգնել կանխել արյան բարձր ճնշումը։ Այն նաև օգնում է լավացնել տրամադրությունն ու նվազեցնում է անհանգստությունը։
Տարօրինակ է հնչում, որ ոտքերը մերսելը կարող է հանգստացնել գլխացավը, սակայն սա աշխատող միջոց է։ Միգրենն ու գլխացավերը կարող են իսկապես հանգստանալ ոտնաթաթերի մերսման շնորհիվ։ Փորձեք ինքներդ։
Դաշտանը երբեմն կարող է դժոխային լինել, այնպես որ, տղանե՛ր, հաջորդ անգամ, երբ ձեր ընկերուհիների մոտ կլինեն այդ հերթական օրերը, մերսեք նրանց ոտքերը։
Հեղուկի ավելցուկային կուտակումների այտուցները հատկապես հատուկ են հղիության ժամանակաշրջանին։ Առողջ սնունդն ու բավականաչափ քունը նույնպես կարող է օգնել։