20:30 , 18 հունվար, 2016Վերջին օրերին աշխարհն անսպասելիորեն կորցրեց 2 մեծ արտիստների՝ աշխարհահռչակ դերասան Ալան Ռիքմանին ու երաժիշտ Դեյվիդ Բոուիին։ Պատճառը չարաբաստիկ քաղցկեղն էր։
Այս հիվանդությամբ տառապող մարդիկ ամեն ինչ կտային հիվանդությունը կանխելու համար, այնպես որ, թերևս, կարևոր է այս տեղեկությունը տարածել ու հեռու մնալ այս հիվանդությունից։

Եվ այսպես, այս հիվանդությունից խուսափելու համար անհրաժեշտ է.
Քրոնիկական սթրեսը ճնշում է իմունային համակարգի աշխատանքը և նպաստում վարակների զարգացմանը, իսկ սա քաղցկեղի առաջացման պատճառ կարող է լինել։ Դու պետք է սթրեսից ազատվելու հաճելի մեթոդ գտնես։ Դա կարող է յոգան լինել, զբոսանքը թարմ օդում, մեդիտացիան, նամականիշներն ալբոմում դասակարգելը, նկարելը և այլն։ Գաղտնիքը հաճույք ստանալու մեջ է։ Եթե քեզ տհաճ է այս կամ այն զբաղմունքը, ապա ավելի լավ է թողնես այն։
Միկրոտոքսիններն ու աֆլատոքսինները, որոնք գտնվում են բորբոսի մեջ, ամենահայտնի քաղցկեղածին նյութերն են։ Եթե տանը բորբոսի հոտ ես առնում, ապա արագ մասնագետների կանչիր՝ խնդիրը լուծելու համար։
Նեբրասկայի համալսարանում անցկացված հետազոտության համաձայն՝ մարզասրահ այցելելն օգնում է կանխել քաղցկեղը։ Գիտնականները հետազոտել են քաղցկեղը հաղթահարած 16 հիվանդների եռամսյա մարզումների կուրս անցնելուց առաջ և հետո։ Նրանք համեմատել են իմունային առողջ բջիջների քանակը, որոնք ունակ են պայքարել քաղցկեղի դեմ, և այն բջիջների քանակը, որոնք այլևս ունակ չեն այդպիսի գործողությունների։ Պարզվել է, որ վերջիններն ավելի շատ էին մինչև մարզումներն ընկած ժամանակահատվածը, մինչդեռ երեք ամիս անց «վատ» բջիջների քանակությունը կրճատվել է 15 տոկոսով։
Կան գիտական ապացույցներ, որ անշահախնդրորեն մյուսներին օգնելը (ինչպես օրինակ՝ կամավոր աշխատանք կատարելը) լավացնում է իմունային համակարգը։ Առողջության համար չափազանց կարևոր և օգտակար է մշտապես հաճելի զբաղմունք ունենալը։ Իսկ ոչ մի ավելի հարմար բան չկա, քան անշահախնդիր օգնություն ցույց տալը մյուս մարդկանց։
Թերևս արդեն հոգնել ես սրա մասին լսել, սակայն վիտամին D-ն չափազանց կարևոր է ամբողջ օրգանիզմի առողջության համար և հատկապես՝ օնկոլոգիական հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար։ Խնդիրը կայանում է նրանում, որ դու բավականաչափ քանակությամբ վիտամին D չես կարող ստանալ։ Սա կարելի է ուղղել՝ ավելի շատ ժամանակ անցացնելով մաքուր օդին. բավարար է նաև բնական լույսի տակ անցկացրած 10 րոպեն։ Ինչևէ, որքան ժամանակը մոտ է ձմռանը, այնքան թույլ է արևը, այդ իսկ պատճառով ստիպված կլինես վիտամին D-ով հարուստ սնունդ օգտագործել, ինչպես, օրինակ, ձուկ։