15:00 , 18 հունվար, 20162016թ․-ին բազմաթիվ հրաշալի կինոանակնկալներ են սպասվում, որոնք կբավարարեն յուրաքանչյուրի ճաշակ։

Հունվարի 28-ից
Այն բանից հետո, երբ Պոն գտավ հորը, նրանք գյուղ մեկնեցին, որտեղ ապրում են պանդաների մյուս հարազատները։ Ինչևէ, նրան չի հաջողվում հանգիստ ժամանակ անցկացնել։ Կայ անունով ինչ-որ չարագործ ողջ Չինաստանի տարածով ոչնչացնում է կունգ ֆուի վարպետներին։ Այժմ դժվարին առաջադրանք է սպասվում. անհրաժեշտ է միավորել բոլոր եղբայրներին ու կունգ ֆու պանդաների ջոկատ ստեղծել։

Փետրվարի 11-ից
«X» դեպարտամենտը զենքի արտադրության մասնագիտացված կազմակերպություն է։ Նրանք առաջարկում են քաղցկեղով հիվանդ Ուեյդ Ուիլսոնին «փորձարկման առնետ» դառնալ մի ծրագրում։ Ուիլսոնն անհավանական ուժ ու առողջանալու կարողություն ձեռք բերեց, իսկ ամենակարևորը՝ նա կարողացավ խուսափել իր ճակատագրից։ Սակայն նրա մարմնի հետ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունենում. բջջային կառուցվածքն անընդհատ փոփոխվում է, իսկ նորմալ հոգեվիճակը կասկածելի է դառնում։

Մարտի 10-ից
Տրիսմն ու Ֆորը լքում են քաղաքն ու հայտնվում պատից այն կողմ, որն այդքան երկար ժամանակ բաժանում էր նրանց մնացած աշխարհից։ Դրսում նրանք հայտնվում են ճակատամարտի կիզակետում, որի մասշտաբները սպառնում են ամբողջ մարդկությանը։ Նրանց անհրաժեշտ է արագ պարզել ճշմարտությունն ու հասկանալ՝ ում կարելի է վստահել և ում կողմից պայքարել։

Ապրիլի 7-ից
«Կարիբյան ծովի ծովահենները» մեզ նվիրած կինոստուդիան կրկին արկածներով լի էպիկակական կինոնկար է պատրաստում։ Որբ տղայի մասին պատմությունը, ով մեծացել է ջուգլիներում գայլերի ոհմակի, արջի և սև ընձառյուծի հետ, կներկայացվի նոր, վառ պատկերավորմամբ։

Մայիսի 5-ից
Կառավարությունը ցանկանում է համակարգել յուրահատուկ կարողություններ ունեցող բոլոր մարդկանց գործողությունները և ստիպում է նրանց աշխատել կառավարական ծառայություններում։ Սթիվ Ռոջերսը բացեիբաց ընդդիմանում է նոր ռեժիմի դեմ, իսկ Թոնի Սթարկն, ընդհակառակը, համաձայնվում է օրենքի հետ։ Այս ամենը հանգեցնում է առերեսման ու քաղաքացիական պատերազմի:

Հուլիսի 5-ից
Աշխարհի լավագույն աճպարարները կրկին միասին են։ Նրանց մոգությունն ավելի է կատարելագործվել, սակայն դրա հետ մեկտեղ նաև թշնամիներ են հայտնվել, այդ իսկ պատճառով նրանք ստիպված են փրկել իրենց համբավն ու ջրի երես հանել դաժան տեխնոմագնատին։

Հուլիսի 23-ից
Այլմոլորակային տեխնոլոգիաներն օգտագործելով՝ Երկրի բնակիչները հատուկ ծրագիր են մշակել մոլորակի պահպանման համար։ Սակայն ոչինչ չի կարող փրկել փոքրիկ կապույտ երկրագունդը նոր՝ ավելի կործանարար ու մասշտաբային այլմոլորակային ներխուժումից։ Միայն մի քանի հերոսների քաջությունը կարող է կանխել մարդկանց աշխարհի ամբողջական ոչնչացումը։

Հուլիսի 14-ից
Սկրետը հայտնվում է բաց տիեզերքում, որտեղ նա մի շարք տիեզերական իրադարձություններ է կազմակերպում։ Աշխարհի համար նոր սպառնալիք է հայտնվել, այդ իսկ պատճառով Սիդը, Մենին, Դինգոն ու մյուս հերոսները ստիպված են ճամփորդության գնալ դեպի նոր, առեղծվածային մոլորակներ։

Օգոստոսի 18-ից
Մաքս անունով տերիերն անհանգստացած է՝ իր տիրոջ մոտ հայտնված նոր սիրելի կենդանու՝ ոչ ազնվացեղ շնիկ Դյուկի հայտվելով։ Մրցակցությունն անխուսափելի է, սակայն նրանց միավորում է ընդհանուր թշնամին՝ սիրունիկ ճագար Սնոուբոլը, ով լքված կենդանիների մի ամբողջ բանակ է հավաքում՝ երջանիկ տնային կենդանիներից ու նրանց տերերից վրեժխնդիր լինելու համար։

Նոյեմբերի 17-ից
Նրանց համար, ովքեր դեռևս հուսահատ տառապում են «կենդանի մնացած տղայի մասին» սագայի ավարտից, Ջոն Ռոուլինգը նոր անակնկալ է պատրաստել։ Նոր ֆիլմում հանդիսատեսը նորից կմխրճվի կախարդության ու մոգության մթնոլորտ, սակայն այստեղ պատմությունը հյուսվում է գրող Նյուտի արկածների շուրջ, որոնք տեղի են ունեցել Հարի Փոթերի՝ նրա գիրքը դպրոցում կարդալուց դեռ 70 տարի առաջ։