ԱՄՆ-ը և ԵՄ-ը չեղյալ են արել Իրանի դեմ պատժամիջոցները


11:39 , 17 հունվար, 2016
Lragir.am-ը գրում է․
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը մասնակիորեն չեղյալ են արել Իրանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին Վաշինգտոնն ու Բրյուսելը հայտարարել են Վիեննայում ԱԷՄԳ զեկույցի հրապարակումից հետո։

Ամերիկյան պատժամիջոցները հանելու մասին հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին։ Չեղյալ են արվել նավթային ոլորտում Թեհրանի հետ աշխատող ընկերությունների դեմ սահմանափակումները։ Պատժամիջոցների մի մասը, այնուամենայնիվ, պահպանվել են։ Սև ցուցակում մնացել է 200 հոգու և ընկերության անուն, որոնք կապված են Իրանի հետ։