Եղևնին նույնպես ապրել է ուզում...(Video)


13:28 , 27 դեկտեմբեր, 2012

Իսկ քանի՞ եղևնի է կտրվում Հայաստանում մեր տոնական տրամադրության համար:
Կարծում եմ՝ ոչ մեկի տրամադրությունը չի փչանա, եթե քաղաքի տոնածառները լինեն ոչ պակաս գեղեցիկ, բայց ոչ բնական:

Կարծում եմ՝ արհեստական տոնածառը ավելի էժան կլինի նաև գնի առումով, քանի որ ենթակա է բազմակի օգտագործման ճիշտ մոնտաժելու և ապամոնտաժելու պարագայում:
Ըստ պաշտոնական թվերի՝ միայն Երևանի գլխավոր տոնածառի համար ծախսվել է 20 միլիոն ՀՀ դրամ հարկատուների գրպանից: