Ի՞նչ տվեց հանրաքվեն իշխանությանը, ընդդիմությանը և հասարակությանը


23:14 , 16 հունվար, 2016
Ս.Սարգսյանը ստացավ իր ցանկացածը` կառավարման համակարգի փոփոխությունը` միաժամանակ ստանալով հասարակության ատելության հերթական դոզան: ՀԱԿ-ը և կողքից մեկ-երկուսը ստացան 2017-ին կրկին խորհրդարան մտնելու և այնտեղ ժողովրդի հոգսերը «հոգալու» հնարավորություն. միջանկյալ` Տեր-Պետրոսյանը կարողացավ վրեխխնդիր լինել Սարգսյանից` իր պարտությունների դիմաց: Իսկ ժողովո՟ւրդը... Ժողովուրդը ստացավ հերթական հիասթափության դոզան և «սրանց դեմ խաղ չկա» դատողության ամրապնդումը: Դե իսկ Հայաստանի Հանրապետությունն էլ «ստացավ» միջազգային հարթակներում Ալիևյան կլանով կառավարվող Ադրբեջանի հետ բացասական առումով համեմատվելու պրոբլեմը: