15:36 , 16 հունվար, 2016
Ներկայիս շուկայական տնտեսության պայմաններում ապրանքի մրցունակությունը որոշվում է բազմաթիվ գործոններով: Դրանցից մեկն ապրանքի գինն է, ինչն իր հերթին կախված է մի շարք գործոններից: Օրինակ՝ դրա վրա մեծ ազդեցություն ունեն արտադրության ընթացքում օգտագործվող էներգակիրների գները:Իհարկե, այս խնդիրն իր բնույթով նոր չէ, և գործադիրն արդեն միջոցներ է ձեռք առնում դրա լուծման ճանապարհներ գտնելու համար: Խնդիրը քննարկելիս, անթույլատրելի համարելով գեթ մեկ աշխատատեղի կրճատումը, վարչապետը նշել է, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանություններն արդեն դիմել են ՌԴ իշխանություններին և, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը, ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում:
Սպասենք արդյուքներին: