12:14 , 27 դեկտեմբեր, 2012| Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Երբ կարդացի բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի կողմից իրականացվող դատական գործընթացի մասին, հիշեցի Իլֆի ու Պետրովի «12 աթոռ»-ի հանրահայտ հերոսին, երբ նա մի քանի լեզվով ողորմություն էր խնդրում. «Մսյո ժը նեմանժը պա սի ժյուղ»՝ հիշեցնելով իր կոչումները, պաշտոնները եւ դումայի պատգամավոր լինելը:
Հարգելի բլոգերներ, ՖԲ-ի օգտատերեր, եկեք հանգանակություն կատարենք, վերականգնենք ԲՀԿ-ական պատգամավորի «բարոյական» վնասը... Նաեւ ձեռի հետ մի երկու-երեք կոստյում գնենք՝ եվրոպաներում երեւելի երեւալու համար...
Հ.Գ. Գուցե ես պատգամավորին հասկանայի, եթե նա բարոյական վնասը գնահատեր մեկ լումա կամ գոնե մեկ դրամ...