4 պարզ կանոն, որոնք օգնում են իմունիտետ ձևավորել երեխայի մոտ


11:00 , 16 հունվար, 2016

Շատ հավանեցի այս նյութը: Ես էլ եմ այսպես անում: Մտածեցի՝ նաև կիսվեմ փորձով:


4 պարզ կանոն, որոնք օգնում են իմունիտետ ձևավորել երեխայի մոտ

Կանոն 1: Մամաները շատ տաք են հագցնում երեխային, որ չմրսի, չհիվանդանա՝ պնդելով, որ «տաքից վնաս չկա»: Տիպիկ սխալ մոտեցում: Երեխայի ջերմաստիճանային ռեժիմը միանգամայն տարբերվում է մեծահասակից: Դրան ավելացնենք նրա բարձր ֆիզիկական ակտիվությունը: Դրսում գերտաք թերմոսատիպ կոմբինեզոնի փոխարեն պետք է հագցնել պարզապես տաք, բայց թեթև բաճկոն: Սեփ. փորձ՝ եթե դրսում զրո և ավելի է, հագցնում եմ աշնանային թեթև վերարկու, բարակ բամբակյա գլխարկ, չեմ կապում շարֆիկ, չեմ դնում ձեռնոց:
Կանոն 2: Մամաները երեխային լողացնելիս, որպես կանոն, պինդ փակում են լոգասենյակի դուռը՝ վերացնելով օդի նույնիսկ ամենաթեթև շարժն ու շոգեբաղնիքի՝ սաունայի էֆեկտ ստանալով: Սա նույնպես սխալ է: Լողացնելիս դուռը պետք է բաց թողնել: Սեփ. փորձ՝ ծնված օրից (ամառ) մինչ օրս (ձմեռ) չեմ փակում դուռը: Երեխային չորացնելուց հետո չեմ շտապում հագցնել. դանդաղ մերսում եմ մանկական յուղիկով: Այդպիսով նա մերկություն ու օդի հետ շփում է վայելում մոտ 4-6 րոպե:

Կանոն 3: Երեխան հիվանդանում է, և մամաները դեղապատում են նրան մանկաբույժի կողմից նշանակված բոլոր դեղատեսակներով ու հակաբիոտիկներով: Ցանկալի է փորձարկել նախ թեթև մեթոդները՝ ազնվամորի, տաք հեղուկներ, ինգալյացիաներ, ողողումներ: Պետք չէ սպանել իմունիտետը մանկուց: Սեփ. փորձ՝ երբ մանկաբույժը մի ճոխ ցուցակ դեղորայք է նշանակում սովորական գրիպի կամ կարմիր կոկորդի դեպքում, ես հանգիստ ասում եմ. «Այս ամբողջը ես, միևնույնն է, չեմ տալու: Խնդրում եմ սրանցից նշել միայն մեկը՝ ամենաանհրաժեշտը»: Զուգահեռ անում եմ մնացածը՝ անընդհատ հեղուկ, խոնավ օդ սենյակում, աղաջուր քթերի մեջ, զբոսանք մաքուր օդին:

Կանոն 4: Երեխայի քթերից հոսում է, և մամաները նրան տանից դուրս չեն հանում: Մինչդեռ երեխային պետք է հանել տանից մեկ ժամով կամայական եղանակի դեպքում՝ ձյուն, անձրև, սառույց, քամի: Սեփ. փորձ՝ երեխային տանից չեմ հանում շատ քիչ դեպքում, եթե, օրինակ, ջերմությունը բարձր է, ու նա իրեն թույլ է զգում: Մնացած ոչինչ մեզ չի կարող զրկել զբոսանքից: Նույնիսկ առատ տեղացող ձյունն ու դրսում նկատողություն անող, «խեղճ երեխուն ինչի՞ եք էս ցրտին հանել դուրս» ասող տատիկ-պապիկները:
Այս կանոնները վերցված են առողջ երեխա մեծացնելու էքսպերտ, մարզիչ Յու.Եռմակի մեթոդաբանությունից: Ու ես դրանց հետ լիովին համաձայն եմ: