Փակ շուկայի ու օրենքից թռնողների փորձերի մասին


11:46 , 27 դեկտեմբեր, 2012

Ինձ դուր չի գալիս այս մոտեցումը` եթե պայմանագիրը լիներ...
Պայմանագիրը կազմվում է գործող օրենքների հիման վրա ու ավելին չէ, քան օրենքը:
Պայմանագիրը ինչպես չի կարող ներառել կետեր, որոնք չկան օրենքում, այնպես էլ չի կարող մերժել օրենքում եղածը:

Այսինքն` պայմանագիրը ընդամենը հստակեցման համար է պետության ու նոր սեփականատիրոջ, ... դե, որ իրենց նեղություն չտան, շատ օրենքներ չկարդան:
Ընդամենը:

Բայց պայմանագիր լինի, թե չէ` հաստատ նույն պատասխանատվությունն է:
Ասենք` երբ մարդ է ծնվում, մյուս մարդիկ հետը պայմանագիր չեն կնքում, որ նրան չեն սպանելու: Էդ պահը օրենքում կա գրված:
Ու որ սպանում են, չեն ասում` վաաայ, ափսոոոոս, պայմանագիր չկաաար... բա հիմա ո՞նց դատենք:

Թող չջրեն: Չփորձեն ջրել: Ամենը շատ ավելի պարզ է, ոնց ասացի: 
Ուղղակի պիտի մի քիչ գրագետ լինել, էդքան բան: