Hraparak.am-ը գրում է.
Խոզի գրիպ կոչվող համաճարակը մեզանում խուճապային տրամադրություններ է առաջացրել։ Փոխարենը մարդիկ լավ տեղեկացված չեն, թե որոնք են այն ախտանշանները, որոնց առկայության դեպքում պետք է անհանգստանալ։
Դրանք են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը, ջերմության բարձրացումը` 38 աստիճանից բարձր, փորլուծությունն ու փսխումը:
Հատկապես պետք է ուշադիր լինել մանուկների ինքնազգացողության նկատմամբ՝ ժամանակին իջեցնել ջերմությունը, ոչ մի դեպքում չտալ ասպիրին եւ ասկոֆեն։ Իսկ հիվանդանոց տեղափոխել այն դեպքում, եթե երեխան դառնում է քնկոտ, չի կարողանում խմել կամ կուրծք ուտել, փսխում է յուրաքանչյուր կերակրումից կամ հեղուկ ընդունելուց հետո, առկա են ցնցումներ, հաճախացած կամ դժվարացած շնչառություն, կապտուկ, գերգրգռված է: