Ինչպես լրացնել վիտամին D­-ի պակասը ձմռանը


20:15 , 15 հունվար, 2016

Ladynews.am-ը գրում է.

Ձմռանը մեր օրգանիզմը տառապում է արևային «դիետայից» և մենք ունենում ենք վիտամին D-ի պակաս, որը տարվա մյուս եղանակներին ստանում ենք արևից:

Վիտամին D-ի շնորհիվ կալցիումը, ֆոսֆորը, վիտամին A-ն, մագնեզիումը և այլ օգտակար նյութերը, որոնք պարունակվում են սննդում, ներծծվում են օրգանիզմի մեջ բարակ աղիքի միջոցով: Այդ պատճառով այս վիտամինի պակասը խանգարում է նաև օգտակար միկրոտարրերի ներթափանցմանը մեր օրգանիզմ:

Բացի այդ վիտամին D-ն կարգավորում է նյութափոխանակման գործընթացները, խթանում որոշ հորմոնների սինթեզը և շատ կարևոր է ոսկորների աճի, սրտի աշխատանքի, արյան մակարդելիության համար: Այս վիտամինի պակասը երեխաների մոտ կարող է ռախիտ առաջացնել իսկ մեծերի մոտ՝ օստեոպորոզ: Վիտամին D-ն նաև կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը:

Ինպե՞ս լրացնել այս կարևոր վիտամինի պակասը ձմռանը

Պարզ է, որ վիտամին D-ի հիմնական աղբյուրն արևն է և դրա պակասի դեպքում պետք է գտնել այլընտրանք: Ձմռանը, երբ լինում է արև, աշխատեք երկար զբոսնել: Վիտամին D-ի առաջացմանը նպաստում են նաև օդային և ջրային լոգանքները և մերսումը: Ստացվում է մազանոթների յուրատեսակ մերսում և օրգանիզմը ստանում է անհրաժեշտ վիտամին D-ն:  Շատ կարևոր է նաև ձմռանը օգտագործել  այս վիտամինի պարունակությամբ սննունդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ