Ոստիկանը պետք է ծառայի օրենքին, հետո քաղաքացիներից պահանջի հարգել այն


23:34 , 26 դեկտեմբեր, 2012

Armenia TV-ի հերթապահ մասով ժողովրդին կոչ են անում ճանապարհը անցնել միայն անցումներով կամ գետնանցումներով: Ցույց են տալիս, թե ինչպես է ոստիկանը հարգալից կերպով մոտենում ճանապարհը սխալ անցած քաղաքացուն, պատիվ տալիս ու զգուշացնում անցման մասին:
Ակամայից հիշեցի` մի քանի օր առաջ Խանջյան փողոցում երկու ոստիկան էին կանգնած, անցումը մի տասը մետր այն կողմ էր: Ոստիկաններից մեկը ուզում էր փողոցն անցնի, մյուսը ծիծաղելով ասաց` բա անցո՞ւմը: Սա էլ շրջվեց ասեց` է, մի քիչ մոտիկ գծեին: Ու երկուսով անցան:
Եթե ուզում եք ժողովուրդը հարգի օրենքը, նախ դուք օրինակ ծառայեք, հետո պահանջեք: