Քաղաքականասերների նախընտրական վաղաժամ մարաթոն


23:45 , 19 հունվար, 2012

Վաղուց չէի վազել, նպատակ չկար... Այսօր որոշեցի վազել մեր քաղաքականասերների նախընտրական վաղաժամ մարաթոնի հետևից, հիմա ուժասպառ եմ` տեսա, որ վազքը չի կարևոր այստեղ, այլ հայհոյելու ու բանսարկելու կարողությունը, տխմար գաղափարներ զեղելու ունակությունը։ Էդ շնորքից զուրկ եմ, առավոտը բացվի` մեր փողոցի շների հետ իսկապես վազելու եմ, ավելի ապահով է և առողջարար։