12:52 , 14 հունվար, 2016
Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռի` գործատուն իրավունք ունի կարդալու աշխատակիցների անձնական նամակագրությունը, եթե այն իրականացվել է աշխատանքային ժամերի ընթացքում, հաղորդում է BBC-ն:
Վճիռը կայացվել է ռումինացի ինժեներ Բոգդան Բարբուլեսկույի հայցի հիման վրա, ով աշխատանքից հեռացվել էր, երբ ղեկավարությունը կարդացել էր նրա անձնական նամակագրությունը:
Բարբուլեսկուն պահանջում էր աշխատատուի գործողությունները ճանաչել որպես իր իրավունքների խախտում, սակայն ՄԻԵԴ-ը վճռեց, որ աշխատատուն իրավունք ուներ աշխատանքային ժամին ստուգելու, թե ինչով է զբաղված աշխատակիցը: