12:49 , 14 հունվար, 2016
Մի քանի օրից նախատեսվում է ԻԻՀ նկատմամբ տարիներ շարունակ կիրառված պատժամիջոցների վերացում: Մի կողմ թողնելով դրա տարածաշրջանային կարևորության շուրջ քննարկումները, որոնց հիմքում ԻԻՀ ռազմաքաղաքական և տնտեսական աննախադեպ լրջության խաղացող դառնալու և տարածաշրջանային գործընթացներում վճռորոշ ձայնի իրավունք ստանալու հեռանկարներն են՝ նկատենք, որ Թեհրանն «ստիպված» կլինի հիմնավորապես վերանայել իր տնտեսական քաղաքականությունը, որը հղի է ինչպես դրական արդյունքներով, այնպես էլ բացասական հետևանքներով:Բացասականն այն է, որ տնտեսության աշխուժացումը, դրսից կապիտալի մեծ հոսքը երկիր կարող է չնպատակաուղղվել սեփական արտադրության խթանմանը, և հայրենական արտադրողները կհայտնվեն լուսանցքից դուրս: Դժվարությամբ, սակայն ԻԻՀ հոգևոր քաղաքական վերնախավը կարողացել էր որոշակի հաջողություններ գրանցել ինքնաբավ տնտեսական քաղաքականություն զարգացնելու հարցում, այժմ կլինի միանգամայն այլ իրավիճակ, երբ «որոշումներ» կայացնելու իրավունք կտրվի նաև այն կապիտալին, որը մուտք կգործի Իրան: