Ադրբեջանում 6 հազարից ավել մարդ առանց աշխատանքի է մնացել


21:57 , 13 հունվար, 2016
Բաքվում տարադրամի փոխանակման կետերի փակվելու հետևանքով առանց աշխատանքի է մնացել 6 հազարից ավել մարդ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ներկայումս Բաքվում փակվել են տարադրամի փոխանակման գործնականում բոլոր կետերը: Ընդհանուր առմամբ առանց աշխատանքի է մնացել 6 հազարից ավել մարդ, որոնք աշխատում էին այդ ոլորտում:
Այսուհետ Ադրբեջանում օտարերկրյա տարադրամ հնարավոր կլինի գնել միայն բանկերում և մասնաճյուղերում: