Հայկական ստորաբաժանումները լիկվիդացրել են ադրբեջանական երկու զինծառայողի


16:22 , 13 հունվար, 2016
Երեկ երեկոյան և այսօր ժամը 14:00-ի սահմաններում հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել Արցախի սահմանամերձ այն հատվածում, ուր հունվարի 9-ին զոհվել էր Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: Մասնավորապես լիկվիդացվել են ադրբեջանական երկու զինծառայող: Պատժիչ գործողությունները շարունակվում են: Ժամը 14-ին լիկվիդացված ադրբեջանցու դիակը տեղափոխելու համար ժամանել են երեք թանկանոց մեքենաներ, ինչը խոսում է նրա՝ սպա լինելու մասին: