Բաց նամակ ՀՀ առողջապահության նախարարությանը


16:14 , 13 հունվար, 2016
Մենք բոլորս լավ գիտենք, որ ամբողջ Հայաստանի տարածքում տարածված է H1N1-ը, նույն ինքը՝ խոզի գրիպը: Ամբողջ Ֆեյսբուքում և լրատվական կայքերում պտտվում են խոզի գրիպից մահացության լուրերը:
Հայաստանում կա խուճապ, կան մարդիկ, ովքեր անգամ չեն ցանկանում տանից դուրս գալ, որպիսի չվարակվեն: 21-րդ դարում շատ հեշտ է կանխարգելել նման հիվանդության տարածումը, երբ ինֆորմացված է լինում հասարակությունը:
Առաջարկում եմ ՀՀ առողջապահության նախարարությանը մահացությունների և հոսպիտալածության թվերը հրապարակելու հետ համատեղ պարբերաբար ինֆորմացիա տարածել կանխարգելման և հիվանդությունից զերծ մնալու մասին, քանի որ ինֆորմացիոն տիրույթում նման ինֆորմացիա պաշտոնական աղբյուրից չի հասնում կամ շատ ուշ է հասնում, այդ իսկ պատճառով, կամա թե ակամա, խուճապ է ստեղծվում:
Հարգանքներով՝ ՀՀ քաղաքացի Ժորա Գրիգորյան