Երջանկությունը հարաբերական է...


16:26 , 26 դեկտեմբեր, 2012

«Երբեմն քեզ թվում է, թե իսկապես երջանիկ ես, բայց երկրորդ վայրկյանին հասկանում ես, որ դա լոկ ՀԱՃԵԼԻԻ ու ԳԵՂԵՑԻԿԻ, ԹՎԱՑՅԱԼ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ու ՀՈԳՈՒԴ ՀԱՏԱԿԻՑ բխող ԺՊՏԱԾԻՆ ՇՂԱՐՇՈՎ ՔՈՂԱՐԿՎԱԾ մի «ԽԱԲԿԱՆՔ Է»... 
Պարզապես քեզ ձեռնտու է շրջապատում, կյանքում և ընդհանրապես երևալ ու թվալ այդպիսին, քանի որ միակ բառն է, որն իր մեջ կրում ու ամուր պահում է ԼՈՒՍԱՎՈՐԸ, միակ բառն է, որն ունի թմրեցնելու հատկություն, և որի ազդեցությունը հաճախ ընդունակ է խլել քեզանից իրականության մեջ գտնվելու ԼԻԱԿԱՏԱՐ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ, բայց այնուամենայնիվ` հակառակ դեպքում, ԳՈՐՇՈՒԹՅՈՒՆԸ, քեզ առնելով իր գերիշխանության տակ, քո մեջ ճզմելու է անգամ ԹԵԹԵՎՈՒԹՅԱՆ ու ՀԻԱՍՔԱՆՉԻ գաղափարը՝ չհանդուրժելով քո մեջ այն ԹՎԱՑՅԱԼԸ, որն ի պաշտոնե համարվել է «ԲՆԱԿԱՆ կամ ԱՆԲՆԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ»:
Երջանկությունը մի գեղեցիկ բառ է, որը հեշտությամբ է արտաբերվում, բայց զգալ, թե իսկապես ո՞ր պահին ու վայրկյանին ես այն ապրել, անգամ լեզուդ է լլկվում, քանի որ քո ձեռքերում չունես քեզ ու քո ճակատագրին ՀԱՎԱՏԱՐԻՄ այն ՎԱՅՐԿԵՆԱՉԱՓԸ, որը հստակ կնշեր ապրածիդ պահը, չափը և սահմանը:
Ուստի, չեմ ուզում տրվել թեկուզ այսքան ԳՐԱՎԻՉ բառին` ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ բառին...
Երբ նա իբրև մարդկային հոգուն պատկանող ՀԱՎԱՏԻ ԱՂԲՅՈՒՐ կհրաժարվի թռուցիկ թմրեցնելու իր հատկությունից, և իմ մեջ կսահմանափակի հակառակը մտածելու և հասկանալու չոր ու անհերքելի գաղափարը, և երբ ավելի սառը պայմաններում կկարողանա ինձ ձերբակալել` ազատազրկել ինձ իր ԱՆՔՆՆԱՐԿԵԼԻ ԽՈՐԱԹԱՓԱՆՑՈՒԹՅԱՄԲ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ, այդժամ վստահ կասեմ, որ «ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ԹՎԱՑՅԱԼ ՎԱՅՐԿՅԱՆ ու ՊԱՀ Է, այլ` ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ Է, ԳՈՅ»... 
Իսկ մինչ այդ ես իրավունք ունեմ այն անվանելու որպես մարդկային բանականության համակարգը թմրեցնող, հիմարացնող ու մարդկային ուղեղում երևակայական զգացմունք պատկերող «ՎԱՅՐԿԵՆԱԳՈՂ ԽԱԲԿԱՆՔ»»...