Այսօր՝ ժամը 18:00-ի դրությամբ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից հրաժարական ՀՀ Ազգային ժողովում չի ստացվել


18:56 , 12 հունվար, 2016
Ի պատասխան բազմաթիվ հարցումների հայտնում եմ.
ՀՀ Ազգային ժողովում 2016թ.-ի հունվարի 12-ի ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից հրաժարական չի ստացվել:
Միաժամանակ ներկայացնում եմ ՄԻՊ հրաժարականի ընթացակարգը:
ՄԻ պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը (այսինքն՝ երկու անգամ պետք է ներկայացնի հրաժարականը):
Հրաժարականը կրկնելու դեպքում ՀՀ Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին:
Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում:
Վերջում կրկին հիշեցնում եմ, որ 2016թ.-ի հունվարի 12-ի ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից հրաժարական ՀՀ Ազգային ժողովում չի ստացվել։