Աշխարհի ամենասեքսուալ մրցավարը (Photo)


21:45 , 12 հունվար, 2016

Ծանոթացեք՝ Կլաուդիա Ռոմանին է։ Նա սուպերմոդել է, դերասանուհի ու կին, ով ստացել է Ա և Բ սերիայի ֆուտբոլային հանդիպումներում մրցավարություն անելու լիցենզիա։ Այո՛, նա իսկապես հանձնել է բոլոր քննություններն ու կարող է մրցավարություն անել, ինչպես տղամարդիկ։

Դժվար է պատկերացնել, թե ինչ են զգալու ֆուտբոլիստները՝ տեսնելով նման մրցավարի։ Ռոմանին պարբերաբար մտնում է Իտալիայի ամենագեղեցիկ կանանց տարատեսակ ցուցակներ, և այժմ կհամոզվեք, որ դա իզուր չէ։

Ի դեպ, այս աղջիկը շատ է սիրում «Միլան» ֆուտբոլային ակումբը։