Ամանորի գիշեր: Ինչպե՞ս են այն պատրաստվում նշել երգիչ Մարտին Մկրտչյանը, բժիշկները և ոստիկանները


15:31 , 26 դեկտեմբեր, 2012

Յուրաքանչյուր երկիր, քաղաք, բնակավայր, գյուղ ու ընտանիք Նոր տարին նշում է յուրովի եւ յուրովի խորհուրդ է դնում տոնի մեջ: Ոմանք ճոխ սեղանի ու զարդարանքի հետեւից են ընկնում` ծախսելով վերջին գումարը, ոմանք էլ եղածի շուրջ համախմբվում են, մի լավ ուրախանում եւ մտածում, որ տարին այդպես ուրախ էլ կանցնի: Սեղանի պարունակությունը հայկական չտեսության նշա՞ն է, թե՞ առատաձեռնության խորհուրդ: