15:12 , 12 հունվար, 2016
Արարատ քաղաքի 58-ամյա բնակչուհին ցանկացել է, որ հարազատները իր նկատմամբ առավել ուշադիր լինեն ու մի լավ պատժել է նրանց:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կինը գրություն է թողել ու տանից հեռացել. «Ինձ ման չգաս, ցանկանում եմ քեզ երջանկություն, իսկ քեզ եմ թողնում իմ գոմը»:
Գրությունը հայտնաբերել է նրա հարսը, սակայն կինը զանգահարել է նաև որդուն և ասել, որ ինքը Երևան քաղաքում է, իրեն ման չգան, 15 րոպեից գան իր դիակը տանելու:
Կինը ողջ և առողջ հայտնաբերվել է, սակայն հայտնել է, որ ինքը ամենևին էլ ինքնասպանություն գործելու մտադրություն չի ունեցել և որ ուղղակի ցանկացել է, որ հարազատները իրեն առավել ուշադիր լինեն: