Իմ քվեաթերթիկի վրա գրված է լինելու` Լևոն Տեր-Պետրոսյան


14:26 , 26 դեկտեմբեր, 2012

Ես չէի ուզում որևէ բան գրեի իմ նախագահ Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու մասին, որովհետև նրա հարցազրույցում ամեն ինչ շատ պարզ ու հստակ ասված է: Ուղղակի մի քանի տականքներ, փնթիներ ու չբավարարվածներ չեն ուզում դա ընդունել ու անպոչ գդալի պես այս կաթսայից թռնում են մյուս կաթսաների մեջ: Ես ֆանատիզմով չեմ տառապում, բայց ասեմ, որ հիմնադիր նախագահն ինձ համար եղել է, կա ու կմնա որպես ՀՀ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար, մեծագույն պետական ու քաղաքական գործիչ:
Իսկ եթե նախագահը չի առաջադրում իր թեկնածությունը, իմ կարծիքով դա չի նշանակում, որ նա թողնում է քաղաքականությունը, բոլորդ էլ դա շատ լավ եք հասկանում, եթե հասկանում եք: Երբ նախագահը ոչ թե 68, այլ 64, 65 տարեկան էր, բազմիցս ասել է մի շատ պարզ ու հեշտ բան, ժողովրդից շատ բան չի պահանջվում, ընդամենը 2-3 ժամ 200 հազար, 300 հազար կամ 500 հազար մարդ ուղղակի կանգնել հրապարակում, մնացածը ՀԱԿ ղեկավարությունը կանի, իսկ այդ ժամանակ որոշ տականքներ գերադասեցին կոստյում գալստուկով վազվզել այս միկրոֆոնի դեմից այն կամեռայի դեմը, որոշներն էլ տակները լցրեցին ու իրենց մամաների կամ կանանց յուբկեքի տակից դուրս չեկան, էնտեղից էլ գոռում էին, թե պետք է գնալ, ջարդել, փշրել և այլն, և այլն: Բա ո՞ւր եք «դուխով» մարդիկ, մի՞թե հիմա ձեր դուխը մենակ հերիքում է համակարգչի «կլավիատուրան» չխկչխկացնել:
Ձեր կողքերը մեղավորներ մի փնտրեք, բոլորս ենք մեղավոր այս վիճակի համար: 
Եթե բռունցք ես բարձրացնում ու գոռում ՊԱՅՔԱՐ ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ, դա պետք է կարանաս անես մինչև վերջ, այլ ոչ թե մեկումեջ կամ մինչև կես: 

Իմ քվեաթերթիկի վրա գրված է լինելու 
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲԻ - [V]