Դուք դարձեք ընդդիմություն և ձեր օրինակով ցույց տվեք, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը


13:55 , 26 դեկտեմբեր, 2012

Թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը, ընդդիմադիր քաղաքական գործիչը, ընդդիմադիր պատգամավորը, թե ինչպիսի և որտեղ կարող է ելույթներ ունենալ ընդդիմադիրը, շատ լավ գիտեն իշխանական ճամբարում: Դե որ այդքան լավ գիտեք և լավ եք պատկերացնում, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմադիրը, դուք դարձեք ընդդիմություն և ձեր օրինակով ցույց տվեք դա:
Ես վստահ եմ, որ նման անպարտելի քաղաքական ուժի համար, որի անդամները նվիրված են կուսակցությանը և նրանց համար պետական շահն է առաջնային, խնդիր չէ ընդդիմադիրից նորից դառնալ իշխանություն: