Երբ կպնում եք մարդու սրբություններին, դուք արժանի չեք նույնիսկ մարդ կոչվելու


13:30 , 11 հունվար, 2016
Երբևէ չեմ համակրել ներկայիս իշխանություններին, սակայն երբ պատերազմի մեջ գտնվեղ երկրի Պաշտպանության նախարարի կնոջ բարոյական կերպարն են քննարկում ու գռեհկագույն ֆոտոշոփեր անում, դա ոչ միայն ցածրակարգ ու նողկալի է, այլ նաև հակապետական, որովհետև ադրբեջանցիները հենց էդպիսի երևույթներից են օգտվում, որ ցույց տան իրենց հասարակությանը, թե տեսեք՝ ՀՀ զինված ուժերն այնքան թույլ են, որ ցանկացած մի անասուն ՀՀ քաղաքացի կարող է ՊՆ նախարարի կնոջ նկարն ԱԽՔ-ի հետ դնել ու տարածել ու անպատիժ մնալ:
Ես որևէ խնդիր չունեմ նախարարին քննադատելու իր գործունեության համար և բացթողումներն ի ցույց դնելու, սակայն երբ կպնում եք մարդու սրբություններին, դուք արժանի չեք նույնիսկ մարդ կոչվելու...