10:22 , 26 դեկտեմբեր, 2012
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Դեկտեմբերի 26-ին` ժամը 10.00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։
Հանրապետության որոշ շրջաններում՝ Գորիսում և Լաչինում, տեղում է ձյուն։
Դիլիջանի, Գորիսի, Գավառի, Կոտայքի, Մեղրու տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: