Պատրիարք Կիրիլը հաջող չձևակերպեց միտքը. ինչ նկատի ուներ նա իրականում


04:47 , 11 հունվար, 2016
Լսել եմ պատրիարք Կիրիլի հարցազրույցը և իր հիմնական ասելիքը` կապված Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների գոյության հետ, այն էր, որ, ի տարբերություն Իսլամական պետության, Օսմանյան կայսրությունում գտնվել էր որոշակի համակեցության կանոններ, որոնց արդյունքում քրիստոնյաները չէին ոչնչացվում: Սա, իհարկե, բացարձակ ճշմարտություն չի. Օսմանյան կայսրությունում քրիստոնյաները ենթարկվել են ճնշումների, կոտորածների և բռնի կրոնափոխության, բայց և եղել է որոշակի հանդուրժողականություն, եկեղեցիներ և այլն` ի տարբերություն ԻՍԻՍ-ի, որը քարը քարին չի թողնում և կրոնական անհանդուրժողականության առումով գերազանցում է օսմաններին:
Էս կոնտեքստի մեջ էր ինքը խոսում և հաջող չձևակերպեց իր միտքը: