Մեքսիկացի թմրաբարոնին բռնել են դերասան Շոն Պենի միջոցով


11:50 , 10 հունվար, 2016
Lragir.am-ը գրում է․
Մեքսիկայում բանտից փախուստի դիմած հայտնի թմրաբարոն Խոակին «Էլ Չապո» Գուզմանին բռնելու գործում կարևոր դեր է խաղացել հոլիվուդյան դերասան Շոն Պենը, ով թաքուն հարցազրույց է վերցրել մեքսիկացուց։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանս Պրեսը։

Բանտից փախած հանցագործ միլիարդատիրոջ հետքի վրա իրավապահները դուրս են եկել կրկնակի օսկարակիր դերասանի շնորհիվ։ Գուզմանի և Պենի հանդիպման շնորհիվ ուժայինները կարողացել են որոշել վտանգավոր հանցագործի գտնվելու վայրը։ Մեքսիկայի իրավապահները տեղյակ էին հարցազրույցի նախապատրաստության մասին, իսկ հանդիպումը հանցագործին բռնելու գործողության մի մասն էր։

Էլ Չապոյի հարցազրույցը հրապարակվել է հունվարի 9-ին Rolling Stones ամսագրում։ Շոն Պենը հարցազրույցի համար պայմանարվովել է մեքսիկացի դերասանուհի Քեյթ դել Կաստիլյոյի միջոցով, ով նրան ուղեկցել է Մեքսիկայում։

Խոակին Գուսմանը «Սինալոա» կարտելի ղեկավարն է։ Նա հատուկ պահպանվող բանտից փախել է հուլիսի 11-ին։ Ֆորբսի գնահատականներով, թրմաբարոնը 3 միլիարդ դոլարի կարողություն ունի։