11:25 , 10 հունվար, 2016Ստացվել է այնպես, որ ձեր ներքնակն այլևս պիտանի չէ՞: Հնարավոր է, որ այդպիսի բան լինի, հատկապես, եթե տանը փոքր երեխա կա:
Ձեզ ենք առաջարկում ներքնակի վրայի հետքերից և տհաճ հոտերից ազատվելու հիանալի միջոց: Ձեռքի տակ ունենալով մինիմալ պարագաներ, կարելի է ազատվել ներքնակի վրայի հետքերից՝ մեզի, արյան, գինու հետքերից:
Ձեզ պետք կգա
- 235 մլ. 3%-անոց ջրածնի պերօքսիդ
- 3 ճաշի գդալ կերակրի սոդա
- Մեկ կաթիլ հեղուկ օճառ, կամ ամանների հեղուկ
1 Այս խառնուրդը պետք է պատրաստել անմիջապես մաքրման գործընթացից առաջ. Այդ դեպքում այն ավելի արդյունավետ կլինի: Լցրեք սոդան և պերօքսիդը հեղուկացիր շշի մեջ: Երբ սոդան լուծվի, մեկ կաթիլ հեղուկ օճառ ավելացրեք այնտեղ:
