«Ալ Կաիդան» սպառնում է նոր ահաբեկչություններով


00:54 , 10 հունվար, 2016
Replik.am-ը գրում է.
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, «Ալ Կաիդան Իսլամական Մահրիբում » ահաբեկչական կազմակերպությունը սպառնում է նոր ահաբեկչություններ կազմակերպել Նեապոլում, Հռոմում ու Մադրիդում:
Ըստ աղբյուրի` ահաբեկիչները տեսագրություն են տարածել, որտեղ սպառնում են ահաբեկչական գործողություններ կազմակերպել. «Այսօր նրանք մեր հողի վրա են, բայց Աստծո օրհնանքով կգա այն օրը, երբ մենք նրանց կհաղթենք իրենց հողում՝ Նեապոլում, Հռոմում, Մադրիդում»:
Նշենք, որ 13 րոպե տևողությամբ տեսագրության մեջ ցուցադրված են արդեն կատարված ահաբեկչությունների կադրերը: Հավելենք, որ Իսպանիայի անվտանգության ուժերը զբաղվում են այդ տեսագրության ուսումնասիրությամբ: