«Հիմնադիր նախագահը» ո՞րն է, այսինքն` Տեր-Պետրոսյանը որ չլիներ, Հայաստանը չէր «հիմնադրվելո՞ւ»


18:38 , 9 հունվար, 2016
Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակել է ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը, Հայաստանի Հանրապետությունը հիմնադրվել է Հայաստանի ժողովրդի հանրաքվեով:
«Հիմնադիր նախագահը» ո՞րն ա: Այսինքն` Տեր-Պետրոսյանը որ չլիներ, Հայաստանը չէր «հիմնադրվելո՞ւ», թե՞ էս երկիրը ոմանց խելքով ՍՊԸ-անման մի բան ա, ինչ-որ մեկը հիմնադրում ա կամ չի հիմնադրում...
Ամերիկացիները գոնե էդքան շնորք ունեն, որ Ջ. Վաշինգտոնին չեն վերագրում իրանց երկրի հիմնադրումը, այլ մի խումբ մարդկանց, նույնիսկ հատուկ տերմին ունեն` «Ամերիկայի հիմնադիր հայրեր»: Տեսնես էս նարցիսիզմի վերջը կգա՞ մի օր...