Համընկնո՞ւմ են Ձեր ձեռքերի ափերի սրտի գծերը. ահա թե ինչ է դա նշանակում


15:50 , 9 հունվար, 2016
Հիրոմանտիան հազարամյա հնագույն արվեստ է: Այն հիմնվել է Հնդկաստանում և տարածվել է Ասիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում:
Ձեռքի ափի առավել հետաքրքիր գծերից մեկը գտնվում է մատների տակ: Այն կոչվում է սրտի գիծ:
Այդ գծերի հատման ձևից կարող են կախված լինել ձեր հարաբերություններն ու ապագա ամուսնությունը: Պարտադիր չէ դիմել հիրոմանտի, եկեք սովորենք անել դա ինքնուրույն:

1

Սկզբում ձեռքերը դրեք կողք կողքի և բաց արեք դրանք:

Ուշադրություն դարձրեք այն բանին, թե ինչպես են միավորվում վերին գծերը:

1) Եթե աջ ձեռքի գիծն ավելի բարձր է, քան ձախ ձեռքինը, նշանակում է, որ Դուք լավ սիրեկան եք:

Դուք, որպես կանոն, լսում եք Ձեր հոգու իմաստուն կողմին:

2) Եթե ձախ ձեռքի գիծն ավելի բարձր է, քան աջ ձեռքինը, նշանակում է, որ Դուք նպատակասլաց և անկախ մարդ եք, ում համար պարտադիր չէ, անհրաժեշտ չէ սեր՝ երջանիկ լինելու համար:

Դուք հեշտությամբ պայքարում եք կյանքի տարբեր իրավիճակների դեմ, և եթե անհրաժեշտ լինի, Դուք սերը լուրջ չեք ընդունի, մինչև ժամանակը գա:

3) Եթե Ձեր ձեռքի ափերի գծերն ունեն միևնույն բարձրությունը, դա խոսում է այն մասին, որ Դուք հանգիստ և դաստիարակված անձնավորություն եք:

Ձեզ այնքան էլ դուր չեն գալիս փոփոխությունները կյանքում: Դուք հիանալի ծնող կլինեք: