Գերմանիայի Քյոլնում տեղի ունեցածը բումերանգ է, որի «օգուտը» քաղում են շարքային եվրոպացիները


13:21 , 9 հունվար, 2016
Գերմանիայի Քյոլնում տեղի ունեցածը բումերանգ է, որի «օգուտը» քաղում են շարքային եվրոպացիներն իրենց կառավարությունների քաղաքականության հետևանքով: Այո՛, Մուբարաքը, Քադդաֆին կամ Սադամը բռնապետեր էին, բայց ո՞վ է ասել, որ արաբ ժողովուրդը պատրաստ է ապրել շվեդական ժողովրդավարության պայմաններում: Եվրոպան և ԱՄՆ-ն պատերազմ հրահեցին արաբական աշխարհում, հիմա էլ կամաց-կամաց քաղում են դրա հետևանքները: Հոմսի սուննի արաբին ժողովրդավարություն քարոզողը պետք է վստահ լինի, որ, եթե չկա կառավարող ուժեղ ձեռք, ապա այդ նույն արաբը, ալլահ աքբար գոռալով, հաճույքով կկտրի իր իսկ գլուխը...