Ապարանում, Արագածում, Գորիսում առկա է մերկասառույց


18:22 , 25 դեկտեմբեր, 2012

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է. 
Դեկտեմբերի 25-ին` ժամը 17.30-ի դրությամբ,  hանրապետության որոշ շրջաններում՝ Արագածում եւ Գորիսում, տեղում է ձյուն: Ապարանի, Արագածի, Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:  
Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: